Tuesday, 16 06 2026
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները

4G-ն Հայաստանում. Իրականությո՞ւն, թե՞ առասպել

2010թ. վերջին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունում հանդիսավորությամբ հայտարարվեց 4G/LTE (Long Term Evolution) ցանցի առաջին փորձնական կոմերցիոն գործարկման մասին: Կապի այս վերջին ճիչի շնորհանդեսին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հայտարարվեց, որ Հայաստանն աշխարհում 10-րդ երկիրն է, որ ներդնում է 4G ցանց: Լուրեր են պտտվում, թե 4G-ի մասին հայտարարությունները նպատակ ունեին ծառայել միայն Տիգրան Սարգսյանի վարկանիշը բարձրացնելուն: Ինչևէ, շնորհանդեսն անցավ, տեսնենք, թե ինչպես է 4G-ն իրեն զգում Հայաստանում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ից «Առաջին լրատվականին» հայտնեցին, որ ներկայում 4G ցանցի փորձարկումները շարունակվում են, դրա կոմերցիոն գործարկումը նախատեսվում է 2011 թ. երրորդ եռամսյակի ավարտին, իսկ «այս փուլում դեռևս վաղ է խոսել սակագների մասին»: Սկզբնական փուլում ցանցը կգործարկվի Երևանում՝ քաղաքի կենտրոնում և Արաբկիրում, իսկ ապագայում նաև երկրի ամբողջ տարածքում:

Մեր հարցերը, թե այնուամենայնիվ ինչպես է ընթանում 4G-ի փորձարկումը, քանի փորձնական կայան է տեղադրվել, երկրի ողջ տարածքը ծածկելու համար քանի կայան հարկավոր կլինի, մնացին անպատասխան. ընկերությունից նշեցին՝ «որոշ հարցերի պատասխանը կոմերցիոն գաղտնիք է և դեռևս ենթակա չէ հրապարակման»:

«Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիքոր Սաղյանը մեզ հայտնեց, որ 4G-ի նորմալ գործունեության համար հարկավոր է կտրուկ մեծացնել բազային կայանների քանակը և դրանց միջև ապահովել օպտիկամանրաթելային կապուղիների ստեղծումը:

Ըստ նրա, բազային կայանների արժեքը գաղտնի է և հնարավոր չի անգամ մոտավորապես ասել, քանի որ աշխարհում բազային կայաններ արտադրում են ընդամենը մի քանի ընկերություններ ու դրանց գինը չեն հրապարակում. «Ամեն դեպքում, դա թանկ հաճույք է»: Թե քանի կայան հարկավոր կլինի հանրապետությունն ամբողջովին 4G ցանցով ծածկելու համար, կախված է օգտագործողների խտությունից՝ խիտ բնակեցված տարածքներում բազային կայանները պետք է լինեն 300-400մ հեռավորության վրա, սակավ բնակեցված վայրերում՝ ավելի նոսր:

«Հայաստանի համար, անուղղակի տվյալներով, 20-40 կայանի մասին էր խոսք գնում»,- ասաց Գ.Սաղյանը:

Ընդհանուր առմամբ՝ 4G կապն ինքնին 3G-ից ավելի թանկ չի. այն գումարը, որ պետք է ծախսել բազային կայաններ տեղադրելու և արագագործ կապուղիներով միմյանց միացնելու, եթերի օգտագործման վարձերի համար, 2-ի դեպքում էլ նույնն են, միայն 4G կայաններն են 3G-ից ավելի թանկ:

Գ.Սաղյանը նշեց, որ այսօր ՀՀ-ում դեռ կան 2G ցանցի կայաններ, սակայն 3G-ով աշխատելու հնարավորություն ունեցող բազային կայանների թիվը գնալով ավելանում է, բոլոր օպերատորները պարբերաբար վերազինում, թարմացնում են ցանցն ու անցնում 3G ծածկույթի:

«Աշխարհում զարգացումները գնալու են դեպի 5G, որի մասին արդեն խոսում են»,- նկատեց Գ.Սաղյանը:

Հիշեցնենք, որ անցած տարի Orange ընկերությունն իր մեկամյակին ընդառաջ Nokia Siemens Network-ի հետ միասին կազմակերպեց 4-րդ սերնդի շարժական կապի տեխնոլոգիաների հանրային կենդանի ցուցադրություն, ապա սարքերն ապամոնտաժվեցին ու տեղափոխվեցին:

4G-ն տեխնիկապես հնարավորություն է տալիս ստանալ առավելագույնը մինչև 160 Մբիթ/վրկ արագություն ներբեռնման և մինչև 50 Մբիթ/վրկ արագություն վերբեռնման համար: Ապագայում 4G կփոխի ինտերնետի օգտագործման ներկա պատկերացումները՝ մասնավորապես թույլ տալով ստանալ բարձր որակով մուլտիմեդիա բովանդակություն ոչ միայն տանը, այլ նաև շարժման մեջ, ինչպես նաև՝ օգտագործել համակարգչային ծրագրերն ու անձնական բովանդակությունն առցանց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում