Apple ընկերությունն իր երկրպագուների համար այս տարի պատրաստել է մի շարք անակնկալներ: Դրանք կարող են լինել սովորականից ավելի մեծ էկրանով սմարթֆոններ, ինչպես նաև շափյուղե ապակիներով՝ էկրանների պաշտպանության համար:
Տվյալներ կան, որ Foxconn գործարաններից մեկում արդեն մի քանի նման սմարթֆոններ են հավաքել՝ հաղորդում է S2 կայքը:
Համացանցում տեղադրված տեսանյութից կարելի է եզրակացնել, որ այդ ապակին հեշտությամբ է դիմակայում բետոնե արգելապատնեշին: Փորձի հետևանքով ապակու վրա նույնիսկ քերծվածքներ չեն մնացել:










































