Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան և դերասան Բրեդլի Կուպերը «Աստղը ծնվեց» ֆիլմի «Shallow» սաունդթրեյքի համար Հոլիվուդի գլխավոր մրցանակներից մեկի՝ «Օսկար»-ի արժանանալուց հետո մոտ ժամանակներս դժվար թե հայտնվեն խոշոր միջոցառումներին դուետով երգելու համար, գրում է Los Angeles Times պարբերականը:
«Օսկարի» 91-րդ մրցանակաբաշխության արարողության ժամանակ Կուպերի և Գագայի միջև էմոցիոնալ մտերմություն էր նկատվում, որը պայմանավորված էր ոչ միայն ֆիլմում խաղացած նրանց կերպարներով, այլև ենթադրությունների տեղիք էր տալիս, որ դերասաններն իրական կյանքում նույնպես ռոմանտիկ զգացմունքներ ունեն միմյանց նկատմամբ,- գրում է թերթը:
The LA Times-ը գրում է, որ Գագայի և Կուպերի դուետը պետք է ուղևորվի շրջագայության «Shallow» կոմպոզիցիայով: Փետրվարին հայտնի դարձավ, որ Լեդի Գագան և Բրեդլի Կուպերը «Grammy»-ի են արժանացել որպես լավագույն փոփ դուետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեդի Գագան «Օսկարի» արարողության ժամանակ ցուցադրել է 30 մլն դոլար արժողությամբ ադամանդե մանյակը:











































