ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի հետ մտադիր է փոխշահավետ գործարք կնքել, փոխանցում է Reuters-ը։
ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ եթե Պեկինի հետ բանակցությունները լավ ընթանան, ապա առաջիկա շաբաթներում «շատ լավ լուրեր» ի հայտ կգան։
«Չինաստանը հիասքանչ էր։ Մենք ցանկանում ենք գործարք կնքել, որը գերազանց կլինի երկու երկրների համար, և դա իսկապես այն է, ինչ մենք ցանկանում ենք անել»,-հայտարարել է Թրամփը։











































