Հայտնի են «Օսկար-2019» մրցանակաբաշխության հաղթողները։
Այսպես, «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Ռոմա» ֆիլմը։

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է դարձել Ռեջինա Քինգը, դերասան՝ Մահերշալա Ալին։

Լավագույն օպերատորական աշխատանք է ճանաչվել Ալֆոնսո Քուարոնի «Ռոմա» ֆիլմը, լավագույն նկարիչ բեմադրողի աշխատանք՝ «Սև հովազը»։
https://www.youtube.com/watch?v=8foTTBhahyM&feature=youtu.be
«Ֆիլմի լավագույն երգ» անվանակարգում հաղթել է Shallow-ն («Աստղը ծնվեց»)։
Լավագույն երաժշտությունը հնչել է «Սև հովազը» ֆիլմում։

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Սարդ-մարդը․Տիեզերքի միջով»-ը։
«Լավագույն փաստավավերագրական ֆիլմ»-ն է «Միայնակ ազատ արթնանալը/ Free Solo»։

Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ է ճանաչվել BAO-ն։
Լավագույն կարճամետրաժ փաստավավերագրական ֆիլմն է «Վերջակետ․ Վերջ նախադասությանը»։

Լավագույն տեսողական էֆեկտները պատկանում են «Մարդը լուսնի վրա»-ին, լավագույն ձայնային տվյալները՝ «Բոհեմյան ռապսոդիա»-ին։ Վերջինը մրցանակ է ստացել է նաև «Ձայնի լավագույն մոնտաժ» անվանակարգում։

Հագուստների լավագույն դիզայնը «Սև հովազը» ֆիլմում է, լավագույն դիմահարդարումը և սանրվածքները՝ «Իշխանությունը» ֆիլմում։
«Լավագույն կարճամետրաժ խաղային ֆիլմ» է ճանաչվել «Մաշկը»։
.jpg)
https://www.youtube.com/watch?v=NnwKRg1dRPo&feature=youtu.be
https://www.youtube.com/watch?v=76OzMdD2E4c&feature=youtu.be
https://www.youtube.com/watch?v=MHiEzs21n0I&feature=youtu.be









































