Ճիշտ է, փոխադրողները ժխտել են ուղևորներին հետևելու փաստը, պնդելով, որ նստատեղերի հետևի մասում տեղադրված տեսախցիկները նախատեսված են եղել այլ նպատակով:
United Airlines, American Airlines և Singapore Airlines ավիաընկերությունները խոստովանել են, որ իրենց ինքնաթիռներում նստատեղերի հետևի մասում ձայնագրման գործառույթով տեսախցիկներ են տեղադրված, հաղորդում է The Independent-ը:

Նստատեղի հետևամասում տեղադրված տեսախցիկը նկատել է սինգապուրյան փոխադրողի ուղևորը: Այնուամենայնիվ, ավիաընկերության ներկայացուցիչները հաստատել են տեսախցիկների առկայությունը, սակայն նշել, որ այն տեղադրվել է արտադրողի կողմից, իսկ Singapore Airlines-ում դրանք անջատվել են:

American Airlines-ում ասել են, որ իրենց օդանավերում գտնվող տեսախցիկները նախատեսված են տեսազանգերի համար, ինչը հաստատում է այն փաստը, որ դրանք կարող են ձայնագրել: Այնուամենայնիվ, ընկերությունը հավաստիացրել է, որ երբեք ուղևորներին հետևելու նպատակով այդ սարքերը չեն օգտագործվել:












































