Շվեդ լեզվաբանները ցանկանում են վերծանել կատուների լեզուն, որպեսզի տերերը ավելի լավ հասկանան իրենց կենդանիներին:
Գիտնականների կարծիքով՝ վայրի բնության մեջ ապրող կատուները մլավում են մինչև որոշակի տարիքը: Երբ այլևս կաթ կամ պաշտպանություն ստանալու համար մոր ուշադրությունը գրավելու կարիք չկա, նրանք դադարում են մլավել։
Այսպիսով՝ ընտանի կատուները մլավում են տիրոջ հետ հաղորդակցվելու համար։

Լունդի համալսարանի գիտնականները վստահ են, որ կատուների հնչեցրած ցանկացած ձայն ունի որոշակի իմաստ, որը կարելի է վերծանել:
Գիտափորձերի ընթացքում լեզվաբանները պատրաստվում են արձանագրել տարբեր պայմաններում ապրող հիսուն կատուների արտաբերած հնչյունները: Գիտնականները կանխատեսում են, որ առաջիկա հինգ տավա ընթացքում նրանք կկարողանան պարզել, թե ինչպես են կենդանիներն իրենց տերերին հայտնում սովի, ուրախության, գրգռվածության կամ այլ կարիքների ու զգացմունքների մասին:









































