Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է իր սաների` Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում կրած պարտությունը:
«Չեմ կարծում, թե թիմս վատ էր խաղում: Ես կասեի, որ «Սիթի»-ն մեզնից լավ էր խաղում և ավելի շատ էր արժանի հաղթանակի: Եթե հաղթում է լավագույն թիմը, ուրեմն ֆուտբոլում ամեն ինչ կարգին է:
Երկու շաբաթ առաջ, ինչպես և այսօր, հաղթեց ուժեղագույնը: Դա պարզ է: Բացի այդ, թիմերից մեկը 1-շաբաթյա դադար ուներ, մյուսը` ոչ: Կարծում եմ` այս հանգամանաքը նույնպես ազդեցություն ունեցավ խաղի վրա»,- «քաղաքայիններ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է «Չելսի»-ի գլխավոր մարզչի խոսքերը:






































