Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ասել է, որ Վենեսուելան խզում է դիվանագիտական հարաբերությունները Կոլումբիայի հետ և կոլումբիացի դիվանագետների մի մասին հետ կուղարկի երկրից, հաղորդում է Reuters-ը:
«Համբերության բաժակը լցվեց, այսպես այլևս չի կարող շարունակվել, մենք չենք համակերպվի այն փաստի հետ, որ Կոլումբիան տարածքն օգտագործում է Վենեսուելայի վրա հարձակվելու համար»,- ասաց Մադուրոն:
Նախագահը շեշտեց, որ այդ պատճառով, նա ստիպված է խզել քաղաքական և դիվանագիտական հարաբերությունները Կոլումբիայի «ֆաշիստական» կառավարության հետ: Նա նշել է, որ Կոլումբիայի դիվանագիտական առաքելությունը 24 ժամվա ընթացքում պետք է լքի Վենեսուելան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վենեսուելան Կոլումբիայի սահման զորք է ուղարկում:









































