Կինը կրծքի մեջ իմպլանտներ տեղադրեց ու արդյունքից սարսափահար եղավ։ Այս մասին գրում է The Sun հրատարակությունը, հղում կատարելով Botched հեռուստատեսությանը:
Էրիկա անունով կրծքից թարախանման արտադրության բողոքով դիմեց բժշկի: Բժիշկները բարորակ ուռուցք ախտորոշեցին և վիրահատական միջամտություն առաջարկեցին: Կնոջ սիրեցյալն էլ առաջարկեց միաժամանակ նաև կրծքերի չափը մեծացնել:
Պլաստիկ վիրահատության հետևանքով թարախային, արտադրությունը շատացավ, իսկ կրծքագեղձը՝ լրջորեն ձևափոխվեց։ Հետազոտության ժամանակ բժիշկները կրկին բարորակ ուռուցք հայտնաբերեցին և կնոջն առաջարկեցին ազատվել իմպլանտներից: Հերթական վիրահատության ընթացքում վիրաբույժները վերականգնեցին կնոջ կրծքի բնական և սիմետրիկ ձևը:
Էրիկան խոստովանեց, որ անհարմարավետության զգացում այլևս չունի: Նա ընկերոջը մեղադրում է անհաջող պլաստիկ վիրահատության մեջ և նրա հետ հարաբերությունները խզելուց հետո փորձում է ուշքի գալ:











































