Գերմանիայի հարավ-արևմուտքում գտնվող Աալեն քաղաքում սպանված կովը «վրեժ է լուծել» մսագործից, հաղորդում է Associated Press-ը:
41-ամյա մսագործը վնասվածք է ստացել այն բանից հետո, երբ «կովին մորթել են բոլոր կանոնների համաձայն» և կախել կեռից: Նա այժմ տեղական հիվանդանոցում է:
Ըստ ոստիկանության և բժիշկների՝ կովը կարող էր հարվածել մսագործին նյարդային ինքնակա կծկումից, որն այնքան էլ հազվադեպ չի հանդիպում:









































