Թաիլանդում փիղը զբոսաշրջիկների վրա է հարձակվել, որոնք լաստով լողացել են գետում, հաղորդում է brighttv կայքը։
Փիղը նկատել է 38-ամյա թայվանցի Դեչատրոն Սաստրադեչավատի ուղեկցութամբ զբոսաշրջիկներին և դեպի նրանց լողացել։
Կենդանին հարվածել է լաստերից մեկին, և մարդիկ գետն են ընկել։ Մի կին վնասվածք է ստացել՝ գլխով քարին հարվածելու հետևանքով։
Փղի տիրոջ խոսքով՝ կենդանին ցանկացել է խաղալ մարդկանց հետ։ Նա տուժածներից ներողություն է խնդրել և վճարել հիվանդանոցի ծախսերը։









































