«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես ծրագրի շրջանակներում անցկացվող համաժողովից հետո լրագրողների հարցերին է պատասխանել Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նախարարը անդրադարձել է ոչ միայն ծրագրի հնարավորություններին, այլև խոսել տնտեսական հեղափոխության իրականացման ընթացքի ու ակնկալվող արդյունքների մասին:










































