Չինաստանը ցանկություն է հայտնել գնելու այսօր աշխարհի ամենախոշոր սոցիալական ցանցը համարվող Facebook-ի բաժնետոմսերի մեծ փաթեթ: Այս մասին երեկ լուրեր են տարածվել Լոնդոնի գործարար շրջանակներում: Այդ տեղեկությունների համաձայն՝ Չինաստանի խոշոր ներդրումային պետական ընկերություններից մեկը ամերիկյան Citybank-ին պատվիրել է գնել այդ բաժնետոմսերը: Բանկը բանակցություններ է սկսել Facebook-ի այդ փաթեթը գնելու համար: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Նշվում է նաև գումարը, որը կտրամադրի այդ ներդրումային ընկերությունը՝ 1.2 մլրդ դոլար: Facebook- ի բաժնետոմսերի մի մասի վաճառքի մասին խոսակցությունները վաղուց են շրջանառվում: Այժմ ֆինանսական շուկաները սպասում են Ցուկերբերգի ընկերության բաժնետոմսերի IPO-ին, որի արդյունքում նաև պարզ կդառնա այս ընկերության իրական գինը: