Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում սուպերմոդել Իրինա Շեյքը զարմացրել է հայտնի Moschino ապրանքանիշի 60-ականների վառ կերպարով:
Moschino ապրանքանիշի աշուն-ձմեռ 2019/2020 հավաքածուի ցուցադրության ժամանակ Շեյքը հայտնվել է բեմում անսովոր երկար վառ պրինտներով զգեստով: Նրա կերպարը համալրվել է զանգվածային նռնաքարե ներդիրներով զարդերով՝ վզնոց, ականջօղեր, ապարանջաններ և մատանիներ:
Մոդելը կրել է քարերով զարդարված սև բարձրակրունկ կոշիկներ, իսկ աջ ձեռքին եղել է արծաթագույն կլատչ:

Գեղեցկուհին եղել է ծավալուն սանրվածքով, որը կեղծծամ է հիշեցրել: Աստղի աչքերն ընգծելու համար ընտրվել է երկնագույն երանգը, իսկ հայացքն արտահայտիչ դարձնելու համար՝ սև սլաքներ են գծել:
Ավելի վաղ, Իրինա Շեյքը հայտնվել է BAFTA 2019 մրցանակաբաշխության կարմիր գորգին սմոքինգով: Մոդելն այն կրել է մերկ մարմնի վրա, իսկ վարսերը խնամքով հավաքել է ծոծրակին:
https://www.instagram.com/p/BuKHG4RBABV/?utm_source=ig_embed










































