Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, թե ոչ ոքի չի ցանկանում ապրել պետության ղեկավարի կյանքով, իսկ իր որդիները չեն ցանկանում զբաղեցնել այդ պաշտոնը, տեղեկացնում է interfax-ը:
«Իմ բոլոր որդիներն էլ չեն ցանկանում նախագահ դառնալ»,-ասել է Լուկաշենկոն Ռազմական ակադեմիայի կուրսանտների և դասախոսների հետ կայացած հանդիպմանը: Նախագահի խոսքը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը: Բելառուսի ղեկավարի խոսքով՝ նախագահի կյանքը հասկանալու համար այն պետք է ապրել, բայց ինքը ոչ ոքի դա չի ցանկանում: Ալեքսանդր Լուկաշենկոն երեք որդի ունի՝ Վիկտորը (1975 թ.), Դմիտրին (1980 թ.) և Նիկոլայը (2004 թ.):









































