Իսպանիայի Լա Լիգայի 23-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկո»-ն սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Վալյադոլիդ»-ի դարպասը:
Մադրիդյան ակումբը 60 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Բարսելոնա»-ն ու «Ռեալ»-ը 23-րդ տուրի իրենց հանդիպումները դեռ չեն անցկացրել:
«Ատլետիկո» – «Վալյադոլիդ»` 3:0
1:0 Գարսիա (3’), 2:0 Կոստա (4’), 3:0 Գոդին (74’)








































