Wednesday, 17 06 2026
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր

Սաշիկ Սարգսյանը բացեց հերթական փուլը. ինչ անել

Սաշիկ Սարգսյանի՝ պետությանը «նվիրաբերված» 18,5 միլիոն դոլարը վերաթարմացրեց նախկին իշխող համակարգի հանրությունից ու պետությունից յուրացրած ռեսուրսների վերադարձի թեման, հանրության ուշադրությունը դարձյալ կենտրոնացնելով դրա վրա: Ակնառու է, որ թավշյա հեղափոխությունից արդեն մոտ մեկ տարի, 9-10 ամիս անց Հայաստանի հանրությունը դեռևս ոչ միայն չունի այս խնդրի լուծման պատասխանները, տարբերակները, այլ գործնականում չկա նաև ձևակերպված խնդիրը, դրա մասշտաբները հայտնի չեն, և հայտնի չէ ընդհանրապես, թե հետհեղափոխական օրակարգում այն ինչ տեղ է զբաղեցնում: Միաժամանակ ակնառու է, որ խնդիրը կա և հենց այդ խնդիրն է նաև, որ Հայաստանում հասունացրել է իրավիճակի հեղափոխական փոփոխության անհրաժեշտությունը, բերելով դրա անխուսափելիության: Եթե չլիներ հանրային ու պետական ռեսուրսների մսխում, կենտրոնացում շատ փոքր, սահմանափակ թվով խմբերի և ընտանիքների ձեռքում, եթե չլիներ խոր բևեռացում, ապա Հայաստանում կլիներ բոլորովին այլ՝ թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ սոցիալ-հոգեբանական իրավիճակ:

Մյուս կողմից, սակայն, եթե հարցը նախկին իշխանության պայմաններում գտնվում էր գերազանցապես զգայական տիրույթում, ապա նոր իրավիճակում այն արդեն պահանջում է մեթոդաբանական մոտեցումներ և լուծումներ, պահանջում է ձևակերպում և մասշտաբների սահմանում:

Հանրայնորեն դա չկա: Իսկ կա՞ զուտ իշխանության շրջանակում: Եթե կա, դարձյալ հանրայնացված չէ, և այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու հանրայնացված չէ: Իշխանությունը համարում է, որ այդ հարցի լուծմանը հանրայնությունը կարող է խանգարե՞լ, բերել ազդեցության գործոններ, որոնք ավելի կբարդացնե՞ն հարցը: Պետք է նկատել, որ այստեղ կարող է լինել ռացիոնալության մեծ հատիկ, հաշվի առնելով այն, որ խնդիրը իսկապես բարդ է, երբ այն հասնում է լուծման փուլին: Անշուշտ, դյուրին է ընդդիմության կարգավիճակում բարձրաձայնել այն, իշխանությանը մեղադրել կամ խնդրի պատճառների, կամ լուծել չկարողանալու համար՝ թե՛ նախկին, թե՛ նոր իշխանություններին, և խոսել լուծման պարզ ու հատու մեխանիզմների մասին: Երբ չկա լուծման համար անմիջական պատասխանատվություն կամ դրա մոտալուտ հեռանկար, հարցը լուծելը միշտ լինում է հեշտ՝ խոսում ես և լուծում, իհարկե, ոչ թե բուն հարցը, այլ անձնական քաղաքական դիվիդենտների հարց:

Մինչդեռ, պետությունը այդ իմաստով կանգնած է գրեթե ճգնաժամի շեմին, և ոչ միայն զուտ ռեսուրսային տեսանկյունից, կամ իրավա-քաղաքական, այլ նաև սոցիալ-հոգեբանական, որովհետև Հայաստանում խոշոր կապիտալը շարունակում է գտնվել ապալեգիտիմ կարգավիճակում: Չի կարող խորքային առումով տեղի ունենալ հասարակական-քաղաքական վերափոխում, եթե լուծված չէ խոշոր կապիտալի հանրային լեգիտիմության հարցը: Դա նշանակում է, որ հանրությունը մշտապես գտնվելու է քայքայիչ կասկածների ռեժիմում, ինչն էլ իր հերթին ջլատելու է հանրային ստեղծարար էներգիան: Մի բան, որը միանգամայն արդարացիորեն հույժ կարևոր է դիտարկվել տնտեսական հեղափոխության իրականացման գործում: Այդ տեսանկյունից, հայտարարված հեղափոխության ռեժիմը կարող է լինել նաև այդ խնդրի լուծման մեխանիզմներից մեկը, խողովակներից մեկը, եթե իշխանությունը գտնի առաջարկներ և սխեմաներ, որոնք թույլ կտան նախկինում կուտակված խնդրահարույց խոշոր կապիտալը ծառայեցնել հանրային զարգացման շոշափելի ծրագրերի, որոնք իր մաշկի վրա կզգա հանրությունը, այսինքն՝ անմիջականորեն կզգա այդ ռեսուրսների վերադարձը դեպի իրեն, ընդ որում՝ առանց բախումնային սցենարի, այլ, խոշոր հաշվով, ստեղծարար ռեժիմում: Առայժմ խնդիրը չի մտել այդ տիրույթ, գոնե հանրային տեսադաշտում, և գտնվում է քայքայիչ ռեժիմում, ինչը չի կարող ունենալ գոյության երկար ժամանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում