Tuesday, 30 06 2026
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը

Կուսակցական լուսանկար՝ երեքը չորսի վրա

Երևանի Մետրոպոլիտենի ղեկավարությունը կենսաթոշակային կուտակային համակարգի դեմ բողոքի ակցիային մասնակցելու համար աշխատանքից հեռացրել է 3 մարդու, այսինքն` խզել է նրանց հետ պայմանագիրը:

Սա կուտակայինի դեմ պայքարի շարժման համար կարծեք թե աննախադեպ մարտահրավեր է, քանի որ մինչ այս որևէ գործատու կարծեք նման բան չէր արել և նույնիսկ սպառնալիք չէր հնչեցրել: Երևանի Մետրոպոլիտենը մարդկանց հեռացրել է: Սրան զուգահեռ` Հայաստանի խորհրդարանական չորս կուսակցությունները, որոնք դե յուրե իշխանության մաս չեն կազմում, հայտարարություն էին տարածել «ԴԵՄ ԵՄ» շարժմանն աջակցելու հարցում իրենց հաստատակամության մասին և կոչ էին արել քաղաքացիներին պայքարը շարունակել ավելի ակտիվ:

Այս երկու իրողությունները համադրվում են միևնույն օրվա, ժամանակային միևնույն տարածքի մեջ` միգուցե ուղղակի պատճառահետևանքային կապ չունենալով: Սակայն ինքնին առկա իրավիճակը հիանալի առիթ է չորս կուսակցություններին «ԴԵՄ ԵՄ» շարժմանն իրենց գործնական աջակցությունը հայտնելու հարցում: Որպես գործնական աջակցության օրինակ կուսակցությունները կարող են մատնանշել ՍԴ դիմելը: Բայց այս հարցում ակնհայտ է, որ գոնե առայժմ ավելի մեծ է խառնաշփոթն ու իրարանցումը, և առայժմ գոնե ՍԴ դիմելը իշխանություններին է տվել ժամանակ շահելու հնարավորություն, իսկ քաղաքացիներին գրեթե ոչինչ չի տվել, քանի որ նրանց գումարները, միևնույն է, պահվում են, պարզապես ընդամենը չեն փոխանցվում հարկային մարմիններին:

Այսինքն` չորս ուժերը ունեն գործնական աջակցությամբ իրենց ներգրավվածության արդյունավետությունը վկայելու տեղ, անհրաժեշտություն: Եվ Մետրոպոլիտենի աշխատակիցների հետ կապված միջադեպն, ըստ էության, առիթ է դրա համար: Կարո՞ղ են չորս կուսակցությունները հասնել երեք աշխատակիցների վերականգնմանը Մետրոպոլիտենում: Սա առաջին հայացքից շատ փոքր հարց է, սակայն կարող է ունենալ շատ կարևոր նշանակություն: Կարևոր նշանակություն և՛ պայքարի մեջ կուսակցությունների ներգրավվածության արդյունավետության տեսանկյունից, և՛, որ շատ կարևոր է, այդ ներգրավվածությամբ հանդերձ` բավական վտանգավոր նախադեպի հավանական կրկնությունները բացառելու տեսանկյունից: Որովհետև եթե Մետրոպոլիտենի ղեկավարությունը մարսեց ազատումը, ապա դրան կարող են հետևել այլ ազատումներ և Մետրոպոլիտենում, և նաև մի շարք այլ ընկերություններում:

Հետևաբար` այստեղ երեք աշխատակցի հարց չէ միայն, այլ կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ պայքարի ռազմավարական խնդիրներից, մարտահրավերներից մեկը, որին բախվել է շարժումը: Այդ մարտահրավերին պետք է տրվի միանգամայն հստակ և հատու պատասխան, այլապես այն կարող է լուրջ հարված հասցնել քաղաքացիների պայքարին: Եվ ուրեմն այդ պայքարին աջակցություն հայտնող չորս ուժերը ունեն իրենց աջակցությունը գործնականում դրսևորելու լավ հնարավորություն, իրենց ռեսուրսները ներդնելով 3 աշխատակցի պաշտպանությանը: Եթե չորս ուժ չի կարողանալու 3 աշխատակցի հարցում որևէ բան պարտադրել Մետրոպոլիտենի ղեկավարությանը, օրինական ճանապարհներով, նաև քաղաքացիական ու քաղաքական ճնշման ճանապարհներով հասնելով նրանց աշխատանքային վերականգնմանը, ապա ինչպես են նրանք պայքարելու Հայաստանում իշխող եռագլուխ հրեշավոր համակարգի դեմ:

Վերջիվերջո, կուսակցական գործունեության առաքելությունը միայն տարածական, մասշտաբային էֆեկտներով խնդիրների ձևակերպումն ու նպատակների հռչակումը և դրանց լուծմանը ձեռնամուխ լինելը չէ, այլ նաև առաջին հայացքից փոքր թվացող գործեր անելը, փոքր թվացող խնդիրներ լուծելը: Այդ խնդիրները միգուցե կթվան կաթիլ անօրինականությունների ու անարդարությունների, անիրավության ծովում: Բայց այդ կաթիլների հարցում հաջողությունները կարող են նպաստել այդ ծովում հասարակության նավի ավելի լավ լողին: Այս իրավիճակը ընդհանրապես հայաստանյան կուսակցական համակարգի հարցում առանցքային խնդիրներից մեկն է:

Հայաստանի կուսակցությունները հաճախ են խոսում համընդհանուր մոբիլիզացիայի անհրաժեշտության մասին, երբեմն էլ թաքուն, անուղղակի մեղադրում հասարակությանը, որ չի մոբիլիզացվում, չի հավատում իրեն: Մինչդեռ մենք գիտենք նոր ու հին բազմաթիվ օրինակներ համաշխարհային պրակտիկայից, երբ ընդամենը մեկ մարդու խնդիրը և այդ խնդրի հանդեպ քաղաքական ուժերի ուշադրությունը դարձել են հետագայում հասարակական լայնածավալ շարժումների սկիզբ, մեկնարկ և հանգեցրել են տվյալ երկրներում, հասարակություններում էական փոփոխությունների, որոնք մինչև այդ մեկ մարդու խնդիրը թվացել են անիրականանալի, և բոլոր այլ փորձերը եղել են անարդյունավետ ու անհաջող:

Հայաստանի կուսակցական հարթությունում այդ իրողությունները որոշակիորեն անտեսված են: Անտեսված են կամ կուսակցական բարձրությունից, կամ քաղաքական կուրությամբ: Այսինքն` կամ չեն նկատվում մեթոդոլոգիական նորարարության տարբերակները, կամ էլ քաղաքական ուժերը իրենց պատվից ցածր են համարում ինչ-որ մեկ-երկու մարդկանց խնդրով զբաղվելը և իրենց խնդիրն են համարում միայն «գերագույն գլխավոր հրամանատարությունը» ու կրկնվող ոգեղեն ճառերը: Հենց այդ մոտեցումն է, ի դեպ, որ հանդիսանում է Հայաստանում կուսակցական համակարգի հանրայնորեն արժեզրկման առանցքային պատճառներից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում