ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ օֆշորային սկանդալի հարցով գլխավոր դերակատար համարվող Աշոտ Սուքիասյանը դեռևս շարունակում է գտնվել Թբիլիսիում, նա 2013 թվականի հունիսի 17-ից հետախուզման մեջ էր, ձերբակալվել է փետրվարի մեկին: Եվ մինչև հիմա վրացական կողմը շարունակում է սպասել հայկական կողմից ուղարկվելիք Ա. Սուքիասյանին վերաբերող բնօրինակ փաստաթղթերին, որպեսզի որոշեն նրան հայկական կողմին հանձնելու հարցը:
Աշոտ Սուքիասյանի վրացի փաստաբան Իրակլի Գաբրինդաշվիլին դեռ մեկ շաբաթ առաջ ԳԱԼԱ-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Ա. Սուքիասյանը չի ցանկանում և վրացական կողմին՝ իրավապահներին խնդրել է, որ իրեն չհանձնեն հայկական կողմին: Այն հարցին, թե հիմա Աշոտ Սուքիասյանն ինչ կարծիքի է, դարձյալ շարունակո՞ւմ է պնդել, որ ավելի լավ է մնա Վրաստանում, քան արտահանձնեն նրան Հայաստան, փաստաբանը ասաց, որ իր վստահորդի շահերից ելնելով՝ ինքը ոչինչ ասել չի կամենում: Մեր այն հարցին, թե հայկական կողմը տրամադրել է արդյոք անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ Ա. Սուքիասյանին առնչվող, փաստաբանն ասաց. «Ես ոչ մի փաստաթուղթ չեմ տեսել»:
Մանրամասները՝ ԳԱԼԱ-ում:











































