Լիբանանի իշխանությունները հայտարարել են փոխզիջումային կառավարության ստեղծման մասին` այսպիսով վերջ դնելով քաղաքական ճգնաժամին, որը երկրում տևում է տաս ամիս: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը` վկայակոչելով կառավարության ապարատի ղեկավար Սոուհել Բուջիին:
Բուջին հայտարարել է կառավարության կազմը, որում մտել են ինչպես «Հըզբոլլահ» շիական շարժման անդամները, այնպես էլ սունիական բլոկի ներկայացուցիչները` երկրի նախկին վարչապետ Սաադ Հարիրիի գլխավորությամբ:
Reuters գործակալության տվյալներով`էներգետիկայի նախկին նախարար Գեբրան Բասիլը նշանակվել է արտգործնախարար, իսկ խորհրդարանական Նուհադ Մաշնուկը՝ ՆԳ նախարար:











































