Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Կուսակցական փողի խնդիր

Կառավարության՝ փետրվարի 21-ի նիստում հաստատվեց, որ 2018թ․ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում 3 և ավելի տոկոս հավաքած կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները կառավարության կողմից ֆինանսավորում կստանան։ Կուսակցություններն ու կուսակցական դաշինքներին կառավարությունը ֆինանսական հատկացումներ է կատարում՝ համաձայն 2019թ․ պետական բյուջեի «Աջակցություն կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» ծրագրի։ Ըստ համապատասխան բաշխումների՝ «Իմ քայլը» դաշինքը կստանա 39 միլիոն դրամ, ԲՀԿ-ն՝ 4,5 միլիոն դրամ, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 3,5 միլիոն դրամ։ Կառավարությունից գումարներ կստանան նաև այն ուժերը, որոնք հավաքել են 3 և ավելի տոկոս ձայն, սակայն հավաքած ձայները չի բավարարել անցողիկ շեմը հաղթահարելու համար։ Ըստ այդմ՝ ՀՀԿ-ն կստանա 2,6 միլիոն դրամ, ՀՅԴ-ն՝ 2,1 միլիոն դրամ։ Սա կուսակցությունների ֆինանսավորման մեխանիկական գործողություն է, որը կատարվում է յուրաքանչյուր ընտրությունից հետո։ Այս մեխանիզմը իներցիայով գործում է տարիներ շարունակ և անհիշելի ժամանակներից փոփոխության չի ենթարկվել։

Այն դեպքում, երբ այս հարցը՝ կուսակցությունների ֆինանսավորման հարցը Հայաստանի համար չափազանց կարևոր հարց է, եթե չասենք՝ կենսական նշանակություն ունի։ Մեր քաղաքական համակարգի արատների մեծ մասը պայմանավորված է նաև կուսակցությունների ֆինանսավորման ոչ թափանցիկ, կասկածելի մեխանիզմներով, ինչն իր ազդեցությունն է թողնում նաև կուսակցությունների գործունեության վրա։ Տարածված պրակտիկան հիմնականում այն է, երբ այս կամ այն՝ անձնական կամ այլ միջոցներ հայթայթելով՝ կուսակցություն է հիմնադրում, իր շուրջը հավաքում նաև ֆինանսապես իրենից կախված ինչ-որ անձանց, որոնք ներկայանում են որպես քաղաքական թիմ։ Այդ իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ առաջին հերթին «Կուսակցությունների մասին» օրենքում, բայց նաև ավելի լայն՝ պետություն-քաղաքական ուժեր հարաբերություններում։ Կան զարգացած ժողովրդավարություններ ունեցող երկրներ, որտեղ գործող կուսակցություններին ֆինանսավորում է պետությունը։ Պետությունը և ոչ թե իշխանությունը։ Ամերիկյան մոդելում կուսակցությունների ֆինանսական միջոցները հատկապես նախընտրական շրջանում գոյանում են հանգանակություններից։

Հայաստանում տասնամյակներ շարունակ ֆինանսներ ունենալը եղել է իշխող կուսակցության մենաշնորհը։ Իշխող ուժը մի կողմից տիրապետել է հսկայական ֆինանսական հնարավորությունների, մյուս կողմից՝ երկրի գործարար խավը, հատկապես խոշոր գործարարները մշտապես եղել են ու կան իշխանության կողքին ու ֆինանսավորել են իշխող կուսակցության գործունեությունը։ Տասնամյակներ շարունակ գործարարները, եթե անգամ գաղափարապես համակրել են որևէ ընդդիմադիր քաղաքական ուժի, վախեցել են նրա հետ որևէ հարաբերություն ունենալ, առավել ևս՝ աջակցել ֆինանսապես։ Այդ պատճառով ցանկացած ընտրական ցիկլում իշխանական ու ընդդիմադիր կուսակցությունները գտնվել են անհավասար պայմաններում, առաջին հերթին ֆինանսական հնարավորությունների տեսանկյունից։

Եվ ուրեմն, Հայաստանում անհրաժեշտ են կուսակցական համակարգի արմատական բարեփոխումներ, այնպիսի բարեփոխումներ, որոնք կկարգավորեն նաև կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմներն ու աղբյուրները։ Ո՞ր մոդելը ընդունելի ու արդյունավետ կլինի Հայաստանի համար, քննարկման հարց է։ Ակնհայտ է, սակայն, որ անկախ նրանից՝ կուսակցությունների ֆինանսավորման որ մոդելը կներդրվի Հայաստանում, այդ խնդիրը պետք է լուծվի, կուսակցությունները պետք է ունենան կայուն ֆինանսավորման աղբյուրներ, գործարարները չպետք է վախենան՝ իրենց քաղաքական նախընտրություններին համաձայն, օրինական ճանապարհով աջակցել այս կամ այն կուսակցությանը։ Սկզբնական փուլում, ըստ ամենայնի, ամենաարդյունավետ տարբերակն այն կլինի, որ պետությունն ինքը ստանձնի կուսակցությունների ֆինանսավորումը մինչև կուսակցական-քաղաքական համակարգի ամբողջական բարեփոխումը։

Ի դեպ, այս խնդրի հետ որոշակի առնչություն ունի նաև լոբբիզմը, որը Հայաստանում օրենսդրական-իրավական կարգավորում չունի։ Սակայն վաղ թե ուշ դրա անհրաժեշտությունն առաջանալու է, առավել ևս՝ եթե իսկապես բիզնեսը տարանջատվելու է քաղաքականությունից։ Լոբբիզմը գրեթե բոլոր զարգացած ժողովրդավարություններ ունեցող երկրների կյանքի անբաժանելի մասն է, որը կարգավորվում է համապատասխան օրենքներով։ Հայաստանը ևս ինչ-որ պահի ունենալու է դրա անհրաժեշտությունը։ Հակառակ դեպքում գործարարները շարունակելու են իրենց շահերի պաշտպանության համար փորձել մուտք գործել խորհրդարան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում