ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովի ինքնագրով և նկարիչ Վալերի Իվանովի «Ներեցեք» մակագրությամբ կտավը վաճառվել է 12 մլն ռուբլով «12-րդ աթոռ» աճուրդի տանը: Այս մասին ասվում է կազմակերպության կայքում:
Աճուրդի տանը նշել են, որ նկարիչն իր աշխատանքը «արտ-սադրանք» է անվանել, իսկ կտավի նախնական գինը 100 հազար ռուբլի է եղել:
Իվանովը պատմել է, որ Գորբաչովին խնդրել է ստորագրել կտավը և ինչ որ բան նկարել ԽՍՀՄ առաջին նախագահի 2019-ի փետրվարի 19-ին Միջազգային համալսարան այցի ժամանակ: Գորբաչովը համաձայնել է ստորագրել կտավը, սակայն նկարել առաջարկել է նկարչին՝ նշելով, որ վերջինս դրա համար «բավականաչափ երևակայություն» ունի:
«Նույն օրը ես գրեցի «Ներեցեք» մակագրությունը»,- եզրափակել է Իվանովը:









































