Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Մարզահամերգային համալիրում տեղի է ունենում Երկրապահ կամավորական միության համագումարը: Նշենք, որ վաղ առավոտից ավտոբուսներով և մեքենաներով այստեղ էին գալիս համագումարին մասնակցել ցանկացող մարդիկ, հիմնականում միության անդամներ: Սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ դահլիճում շատերի համար նստելու տեղ չկա, և նրանք ստիպված էին հեռանալ:
Աստիճանների վրա հանդիպեցինք մի խումբ մարդկանց, ովքեր մեզ հետ զրույցում ասացին, որ նստելու տեղ չունեն և ստիպված են հեռանալ: «Տեղ չկա մեզ համար, մեզ չեն հաշվել»,- դժգոհեցին նրանք: Ոմանք էլ, սակայն, լավատես էին: Երբ հետաքրքրվեցինք՝ ինչու են իջնում ներքև, նստելու տեղ չունե՞ն, նրանցից մեկը պատասխանեց. «Շիրակից եմ եկել, թեկուզ գետնին նստած՝ կմասնակցեմ համագումարին, ամեն ինչ նորմալ է»:










































