Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան չեղարկել է իր փեսացուի՝ Քրիստիան Կարինոյի հետ նշանադրությունը։ Այս մասին հաղորդում է People-ը՝ վկայակոչելով նրա ներկայացուցչին։
Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել «որոշ ժամանակ առաջ»։ Նա ընդգծել է, որ կատարվածի մեջ դրամատիկ ոչինչ չկա։
«Դրանից պարզապես ոչինչ դուրս չեկավ։ Հարաբերությունները երբեմն ավարտվում են»,-ասել է երգչուհու ներկայացուցիչը։





































