Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն արդեն հաջորդ շաբաթ կարող է Գերագույն ռադայի քննարկմանը ներկայացնել երկրի վարչապետի պաշտոնում թեկնածության հարցը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Ռիբակին:
Նրա խոսքերով՝ ներկա դրությամբ նախագահն այդ հարցով խորհրդարանին չի դիմել: Դրա հետ մեկտեղ նա հույս է հայտնել, որ հաջորդ շաբաթվա ընթացքում «մենք կքննարկենք վարչապետի թեկնածության հարցը, որն առաջարկել է նախագահը»:











































