ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր կարգադրություն է ստորագրել Տիեզերական ուժերի գործունեության պարամատրերի վերաբերյալ, որը կդառնա ԱՄՆ զինուժի վեցերորդ տեսակը, սակայն կգտնվի երկրի ՌՕՈՒ նախարարության ենթակայության ներքո։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարությունում։
Փաստաթղթում նախագահը Պենտագոնի ղեկավարին կարգադրել է ԱՄՆ Կոնգրեսին ներկայացնելու համար օրինագիծ նախապատրաստել, որը երկրի ՌՕՈՒ նախարարության կազմում կհաստատի Տիեզերական ուժերի ստեղծումը։ Զինուժի նոր տեսակը կունենա շտաբի պետ, որը կներառվի ԱՄՆ ԶՈՒ շտաբների պետերի հանձնաժողովում։ Իսկ Տիեզերական ուժերը կղեկավարի նախագահի նշանակած և սենատի հաստատած քաղաքացիական անձը, որը կնեթարկվի ՌՕՈՒ նախարարին։
Այսպիսով, ԶՈՒ նոր տեսակը ինքնուրույն չի լինի՝ ինչպես նախատեսվում էր։










































