Ցանցում են հայտնվել ԳերԼուսնի տպավորիչ լուսանկարները, որը երևացել է փետրվարի 19-ի գիշերը: Այդ պահին Լուսնի և Երկրի կենտրոնների միջև հեռավորությունը եղել է 356763 կիլոմետր:
Հաջորդ անգամ Լուսինը Երկրին ավելի մոտ կլինի միայն 2026-ի դեկտեմբերի 24-ին: Բայց դա ռեկորդ չի լինի: XXI դարում Երկրի և Լուսնի միջև նվազագույն հեռավորություն (356447 կմ) կգրանցվի 2052-ի դեկտեմբերի 6-ին:

Իսկ 2018-ի մարտի 31-ին Երկրի բնակիչները «երկնագույն Լուսին» են դիտել: Հաջորդ նման երևույթը կարելի է տեսնել միայն 2020 թվականին:
















































