Ամերիկյան Alphabet հոլդինգի մաս կազմող Makani էներգետիկ ընկերությունը նախատեսում է Նորվեգիայում կառուցել թռչող հողմաշարժիչներով առաջին էլեկտրակայանը`Shell նավթագազային ընկերության հետ համատեղ՝ գրում է focus.ua-ը։
Հարյուր միլիոնավոր մարդիկ են ապրում առափնյա տարածքներում, որտեղ անընդհատ ուժեղ քամի է․ իսկ առափնյա ջրերի երկու երրորդը չափազանց խորն է՝ այնտեղ քամու տուրբիններ կառուցելու համար։ Makani ընկերությունը ստեղծել է թռչող հողմաշարժիչներ, որպեսզի ամբողջովին օգտագործվի քամու էներգիան։
Հողմաշարժիչը ունի 25,9 մ երկարությամբ թևեր և ունակ է բարձրանալու մինչև 305 մետր։ Այն ունի 8 ոչ մեծ գեներատոր՝ 2,3 մետր շրջագծով օդային պտուտակներով։










































