Մեծ Բրիտանիայի բնակչուհին «շոկոլադե մետաղադրամ» է գտել, պարզվել է՝այն իրականում 1500 տարեկան ոսկե կախազարդ է՝ հայտնում է The Daily Mail-ը:
Կինը մետաղ որոնող սարքի օգնությամբ Քենթ կոմսությունում հողի ոչ մեծ շերտի տակ կլոր փայլուն մետաղադրամ է գտել։ Գտածոն նոր տեսք է ունեցել, և կինը կարծել է, թե դա մանկական «շոկոլադե մետաղադրամ» հուշանվեր է։

Ավելի ուշ պարզվել է, որ այն իսկական ոսկեդրամ է։ Կինը դիպվածը համեմատել է վիճակախաղով խոշոր շահումի հետ։










































