Չինաստանի «սեքսուալ մայրաքաղաք» Դունգուանի փոխքաղաքապետ Յան Սյաոկանը, ինչպես նաև քաղաքի ոստիկանապետը հեռացվել են իրենց պաշտոններից, հայտնում է AFP-ն:
Փոխքաղաքապետի ու հասարակական անվտանգության բյուրոյի ղեկավարի աշխատանքից ազատման պատճառ է դարձել պաշտոնյաների կողմից իրենց պարտականությունների չկատարումը, ինչի հետևանքով քաղաքում ծաղկում է ապրում մարմնավաճառությունը:









































