Մադրիդի «Ատլետիկո»-ի ղեկավարությունն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստվում է աղմկահարույց տրանսֆերային գործարք իրականացնել:
Ւնչպես հայտնի է դարձել բրիտանական Daily Star պարբերականին, իսպանական ակումբը «Չելսի»-ին առաջարկել է ֆուտբոլիստների փոխանակություն կատարել: Տեղեկացվում է, որ Իսպանիայի գործող գավաթակիրը պատրաստ է լոնդոնյան ակումբին դարպասապահ Տիբո Կուրտուայի տրանսֆերի դիմաց վճարել 16 մլն ֆունտ և «Չելսի»-ին հանձնել կիսապաշտպան Կոկեի իրավունքները: «Ատլետիկո»-ն ունի ևս մեկ տարբերակ, ըստ որի` բելգիացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար կառաջարկի 8 մլն ֆունտ, ինչպես նաև կզիջի հարձակվող Դիեգո Կոստայի իրավունքները:
Ընդգծենք, որ հենց 25-ամյա բրազիլացի գոլահարն է հանդիսանում «ազնվականներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի տրանսֆերային գլխավոր նպատակներից մեկը:











































