ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դսեղում Թումանյանի մասին ելույթում նշեց, որ Թումանյանը երբեք չի կոտրվել, որովհետև հավատացել է իր ուժին. «Եվ էն ժամանակ, երբ թվում էր, թե պիտի ծնկեր, ինչպես Հիսուս Քրիստոսը անդամալույծին ասել է՝ վե՛ր կաց և քայլիր, Թումանյանը ինքն իրեն ասել է՝ վե՛ր կաց և քայլիր, և նա վեր է կացել ու քայլել է: Նա քայլել է այնտեղ, որտեղ չկար ճանապարհ, նա ապրել է այնտեղ, որտեղ չկար հաց, նա հաղթել է այնտեղ, որտեղ չկար հնարավորություն, որովհետև նա ասելիք է ունեցել իր ժողովրդին, և իր ժողովրդին իր ասելիքը եղել է մեկը՝ վե՛ր կաց և քայլիր, մի՛ ծնկիր, մի՛ խեղճացիր, մի՛ նվաստացիր, մի՛ չարացիր, մի՛ կասկածիր քեզ ու քո ուժին»:
Իբրև ՀՀ վարչապետ՝ Փաշինյանն իրեն իրավունք վերապահեց Թումանյանի անունից ասելու հայ ժողովրդին. «Վե՛ր կաց և քայլիր, դու անդամալույծ չես, դու պարտվող չես, դու մուրացիկ չես՝ վե՛ր կաց և քայլիր»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:










































