Ուժգին քամին լուրջ խնդիրներ Է ստեղծել Թբիլիսիի արվարձանային շրջանների բնակիչների համար: Այդ մասին հաղորդում Է Rustavi2 հեռուստաալիքը: Իսանիի շրջանում՝ Isani Mall առեւտրական կենտրոնի մոտ, ծառ Է տապալվել ու վնասել չորս ավտոմեքենա: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել:
Իսկ Վարքեթիլիում քամին պոկել Է պոլիԷթիլենային փաթեթների գործարանի տանիքը, որն ընկել Է գազի խողովակների, Էլեկտրահաղորդման գծի եւ ոչ հեռու կայանված ավտոմեքենայի վրա: Անվտանգության նկատառումներով ժամանակավորապես դադարեցվել Է գազի մատակարարումը բնակչությանը: Վրաստանի տարածքում եղանակը կտրուկ վատացել Է անցած հանգստյան օերերին: Երկրի շրջանների մեծ մասում տեղումներ են եղել: Քամու արագությունը ժամանակ առ ժամանակ հասել Է վայրկյանում 28 մետրի: Սաստիկ քամին եւ ցածր ջերմաստիճանը Վրաստանում կպահպանվեն մինչեւ փետրվարի 20-ը:









































