Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը պահանջում է մեղմել իր պայմանները, հակառակ դեպքում սպառնում է հացադուլ հայտարարել: Այս մասին հայտնումէ AFP-ն՝ հղում կատարելով բանտարկյալի նամակին:
Նամակում կան մի շարք պահանջներ որոնց թվում՝ ահաբեկիչը պահանջում է ավելի լավ պայմաններ ամենօրյա զբոսանքների համար ու արտաքին աշխարհի հետ ավելի ազատ շփման իրավունք:
Բրեյվիկի պնդմամբ՝ այդ պահանջները համապատասխանում են եվրոպական իրավական օրենսդրությանը:
Նա նաև պահանջել է, որ իր PlayStation-2 խաղային սարքը փոխարինվի ավելի նորով՝ Playstation-3-ով, որով կարելի է ավելի «հասուն խաղեր» ընտրել:







































