Բելառուսի Գորդնոյի շրջանում Դովժիցա գետը հատուկ գույն է ստացել: Մի քանի շաբաթվա ընթացքում գետի ջուրը և ափերի ձյունը բառացիորեն կարմրել են: Տեղի բնակիչները պնդում են, որ գիտեն դրա պատճառը:
Ըստ նրանց` գետը նման գույն է ստացել, երբ սկսել է գործել Սկիդելի շաքարավազի կոմբինատի նոր խողովակը: Ըստ նախագծի` ջուրը պետք է գետը լցվի մաքրվելուց հետո: Բացի գույնից, ջուրն ունի նաև անտանելի հոտ:
Այս խնդիրն արդեն առաջին տարին չէ, որ գոյություն ունի, սակայն նման մեծ չափերի չի եղել:









































