Չեչնիայի վարչապետ Ռամզան Կադիրովը հայտնել է իր մրսածության մասին՝ ասելով, որ փետրվարի 16-ից աշխատանքի է վերադարձել։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ փետրվարի 11-ին Ռամզան Կադիրովը Չեչնիայի նախագահի պաշտոնակատար է նշանակել վարչապետ Մուսլիմ Խուչիևին։
«Բոլորովին վերջերս ես երկօրյա տեսչական ուղևորություն կատարեցի դեպի սարեր։ Ձյան և ուժեղ քամու պայմաններում մի փոքր մրսեցի։ Որպես հետևանք՝ մի փոքի թուլություն, ջերմություն և գրիպ»,-Telegram-ի իր էջում գրել է Կադիրովը։
Նրա խոսքով՝ իր օրակարգում կարևոր գործուղումներ են նախատեսված եղել, որոնցում անհրաժեշտ էր ներկայացնել Չեչնիայի Հանրապետությունը։ Դրանից ելնելով՝ Կադիրովը երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել վարչապետին։





































