Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի բնակիչները դեմ են նորընտիր գյուղապետին։ Գյուղացիները հավաքվել են գյուղապետարանի հարևանությամբ և իրենց բողոքն են հայտնում ընդդեմ վերընտրված գյուղապետի։
Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Հայաստանի մի շարք մարզերում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ։ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում առաջադրվել է երկու թեկնածու՝ Արթուր Մանուկյանը, ով նախկինում եղել է համայնքի ղեկավար և Ալեքսան Սարիբեկյանը: 283 ձայնով համայնքի ղեկավար է վերընտրվել անկուսակցական Արթուր Մանուկյանը:




































