Կառավարության խոստացած ներդրումները, «Բարգավաճ Հայաստանի» հաշվարկներով, 5 տարի հետո չեն հասնի անգամ 2008թ–ի մակարդակին։
Կառավարության ծրագրով նախատեսված ներդրումների ծավալը խիստ անբավարար է։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը` անդրադառնալով կառավարության ծրագրի տնտեսական մասին։











































