Եմենում անհայտ անձինք հարձակվել են մայրաքաղաք Սանայում գտնվող կենտրոնական բանտի վրա: Ինչպես հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը, հարձակման հետևանքով փախել է «Ալ-Քաիդա»-ի 30 գրոհային, հարձակում գործած անձանցից 3-ը սպանվել են: Փոխհրաձգության հետևանքով սպանվել է նաև 7 զինծառայող:
Հեռուստաալիքի տվյալներով՝ 30 գրոհայիններ, որոնք ենթադրաբար կապված են «Ալ-Քաիդան Արաբական թերակղզում» ծայրահեղական խմբավորման հետ, օգտվելով իրավիճակից՝ լքել են ուղղիչ հաստատության տարածքը:
ՆԳՆ-ում կարծում են, որ հարձակման նպատակը եղել է բանտարկյալներին ազատ արձակելը: Ծայրահեղականները պայթեցրել են մի քանի ինքնաշեն ռումբ և բանտի վրա կրակ են բացել ականանետներից:









































