Նյու Յորքում, 86 տարեկանում մահացել է Լի Ռաձիվիլը՝ ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժաքլին Քենեդիի կրտսեր քույրը, հաղորդում է Daily Mail-ը։
Քերոլայն Լի Բուվյե Քենֆիլդ Ռաձիվիլ Ռոսը 1953-ին ամուսնացել է ամերիկացի հայտնի հրատարակիչ Քաս Քենֆիլդի հետ։ 6 տարի անց զույգն ամուսնալուծվել է։

1959-ին Քերոլեյնն ամուսնացել է լեհ իշխան Ստանիսլավ Ալբրեխտ Ռաձիվիլի հետ։ Չնայած 19 տարվա տարբերությանը՝ զույգը 2 երեխա է ունեցել։
1988-ին նա կրկին է ամուսնանում՝ ամերիկացի ռեժիսոր Հերբերթ Ռոսի հետ։ Ամուսիններն ամուսնալուծվել են 2001-ին։
Լին դերասանուհի էր, գրող և ինտերիերի դիզայներ։










































