Թերթը հայտնում է, որ երեկ բանակում հերթական սպանված զինվորի դիակն է հանձնվել ծնողներին. «Կապանի զորամասում ծառայող Տիգրան Համբարձումյանը բանակ էր զորակոչվել Մասիսի Նորաբաց գյուղից: Տիզրանը 5-6 ամսից պիտի զորացրվեր»:
Գյուղացիները թերթին պատմել են, որ Տիզրանը զորամասից դուրս, ծառայակիցների հետ զինավարժությունների է եղել: Եվ որ նրա դիակը՝ կոկորդը կտրած, իբր անտառից են գտել. «Դեպքի մասին նոր մանրամասներ դեռ կհաղորդենք, իսկ ՊՆ-ից երեկ չհաջողվեց մանրամասներ ճշտել, կառույցի մամուլի խոսնակը «տեղում չէր»»,- տեղեկացնում է «Հրապարակ»-ը: