Tuesday, 23 06 2026
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Հնարավորն ու անհնարը Ղարաբաղյան խնդրում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերյան իր էջում գրել է, թե ինչու հնարավոր չէ, Կիպրոսի հույների ու թուրքերի նման, բանակցությունների նստեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցներին: Կիպրոսի հույներն ու թուրքերը նստել են բանակցությունների և քննարկելու են երկու հատվածների միավորման հարցը: Թե ինչ դուրս կգա դրանից՝ ասելը բավական բարդ է: Համենայն դեպս, փորձը ինքնին տպավորիչ է ոչ միայն մարդկային հարաբերությունների, այլ նաև հնարավոր քաղաքական զարգացումների տեսանկյունից:

Կիպրոսի այսպես ասած միավորումը իհարկե չի ունենա այն էֆեկտը, ինչ որ Գերմանիայի վերամիավորումն էր, սակայն Կիպրոսի դեպքում էլ աշխարհաքաղաքական նշանակությունը բավական շոշափելի կլինի, եթե նկատի առնենք, որ այս խնդրին ուղղակի շաղկապվածություն ունի Թուրքիան՝ տարածաշրջանային կարևոր նշանակություն ունեցող այս պետությունը:

Սակայն դառնանք մեր խնդիրներին և փորձենք դիտարկել Ուորլիքի հայտարարությունը Ղարաբաղյան խնդրի մասով: Ուորլիքին կարելի է պատասխանել տիգրանսարգսյանական հայտնի ոճով՝ հնարավո՞ր է, որ Լեռնային Ղարաբաղում էլ լինի նման զարգացում: Հնարավոր է: Իսկ կլինի՞: Ոչ: Լեռնային Ղարաբաղում նման զարգացում չի լինի: Չի լինի նախ և առաջ այն պատճառով, որ Ադրբեջանը, հարստանալով նավթային միլիարդներով, ներկայումս բացարձակապես շահագրգռվածություն չունի հայկական կողմի հետ, այն էլ՝ ղարաբաղյան կողմի հետ, նստել բանակցությունների և որևէ ընդհանուր եզր քննարկել: Իսկ միջազգային հանրությունը Ադրբեջանին չի դրել այնպիսի վիճակում, որ Ալիևը շոշափելիորեն զգա նավթադոլարների ունայնությունն ու հնարավոր անցողիկությունը, եթե շարունակի Ղարաբաղյան խնդրում բացահայտ հայատյացության պաշտոնական քաղաքականությունն ու քարոզչությունը: Այլ հարց է, որ ինչպես Կիպրոսում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի դեպքում, անկախ ամեն ինչից, կողմերը գան բանակցությունների գիտակցման, այսպես ասած, իրենք իրենց: Բայց դրա համար երևի կպահանջվի առնվազն այնքան ժամանակ, ինչքան պահանջվեց Կիպրոսի համար՝ մոտ 40 տարի: Դա այն ժամանակն է, ինչքան որ Մովսեսը պտտեց Եգիպտոսից դուրս բերվող հրեաներին, մինչև որ նրանց միջից լիովին դուրս եկավ ստրկության հոգեբանությունը և արդեն պատրաստ էր իր երկիրը կառուցելու ազատ հոգեբանությամբ սերունդը: Այսինքն՝ կպահանջվի սերնդի մաքրում Ադրբեջանում, թեև, իհարկե, քանի կա նավթը, այն շարունակելու է Ադրբեջանում կեղտոտել սերունդը:

Վերջին հաշվով, Կիպրոսի պարագայում, ըստ էության, միշտ էլ առկա է եղել հակամարտ կողմերի հնարավորությունների ընդհանուր հավասարակշռվածություն, ինչը չկա Լեռնային Ղարաբաղի դեպքում: Եվ ամենակարևորը՝ առանցքային հարցը հայկական կողմի անվտանգությունն է: Բանակցությունների այն բովանդակությունը, որ հրադադարից հետո առաջակվում է կողմերին միջազգային հանրության կողմից, ըստ էության, կարելի է ասել, հայկական անվտանգության խնդիրները գործնականում շատ քիչ է հաշվի առնում: Սակայն այստեղ իհարկե պետք է շեշտել մի կարևոր, ամենակարևոր իրողության մասին. հայկական կողմն ինքը պետք է առաջին հերթին հոգա իր անվտանգության գործնական կողմը: Իսկ դա ներառում է ոչ միայն ռազմական անվտանգության բաղադրիչ, այլ նաև տնտեսական, իրավական, ժողովրդավարական: Այսինքն՝ դա ենթադրում է Հայաստանի արդիականացում բոլոր առումներով՝ հասարակական հարաբերություններից մինչև քաղաքական համակարգ, տնտեսությունից մինչև իրավական համակարգ:

Սա մի բան է, որ աշխարհը մեզ ասում է արդեն տարիներ շարունակ, սակայն Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ անհաղորդ են այս ամենին: Ավելին՝ նրանք է՛լ ավելի են թուլացնում Հայաստանը կոռուպցիայի արդյունքում՝ տնտեսական, քաղաքական համատարած կոռուպցիայի, ընտրակեղծիքների, դատական համակարգի խեղաթյուրման, տնտեսական մոնոպոլիաների արդյունքում: Իսկ եթե Հայաստանն ինքը չի ուզում հոգ տանել իր անվտանգության մասին, ապա աշխարհն այդ մասին հոգ տանել չի կարող: Իսկ այդ ամենի արդյունքում, եթե 40 տարի հետո Ադրբեջանում սերունդ չի փոխվի՝ քանի կա նավթը, Հայաստանի դեպքում սերունդ չի մնա՝ քանի կա կոռուպցիան ու ամենաթողությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում