Ավստրալացի հնէաբանները Քվինսլենդում հայտնաբերել են դինոզավրերի քարացած հետքերով արահետ: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Սրանք դինոզավրերի ամենահստակ հետքերն են, որ հայտնաբերվել են Ավստրալիայի տարածքում: Գիտնականների կարծիքով՝ դա արահետ է, որով անցել են դինոզավրերի երեք տարբեր տեսակների ներկայացուցիչները՝ զաուրոպոդների, օրնիտոպոդների և տերոպոդների: Այդպիսի հարևանություն հանդիպում է անհավանականորեն հազվադեպ:
Ամենամեծ հետքը թողել է զաուրոպոդը: Օրնիտոպոդի և տերոպոդի հետքերը եղել են ավելի փոքր:
Գտածոյի տարիքը գնահատվում է մոտավորապես 95 մլն տարի: Արահետի երկարությունը գերազանցում է 40 մետրը, ինչը նրան դարձնում է ամենաերկարը հայտնիներից:
The tracks discovered by the awesome team at the Australian Age of Dinosaurs Museum are 95 million years old.
The find includes 20 tracks made by a sauropod – a dinosaur that stood up to 18 metres tall and weighed up to 30 tonnes.#qldpol @AAOD_QLD @OUTBACK_QLD @teqld pic.twitter.com/RU4gsvJVvY— Kate Jones (@katejonesqld) February 14, 2019










































