Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Ուրեմն պետք է փոխվի նաև Սահմանադրությունը, իզմ-երը մերժելը ճիշտ մոտեցում չէ

«Մենք մերժում ենք բոլոր իզմ-երը՝ լիբերալիզմ, սոցիալիզմ, սոցիալ-դեմոկրատիա»,- օրերս Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այս թեմայով նա խոսել է բազմաթիվ անգամներ, բայց հիմնականում՝ որպես արտաքին քաղաքական կողմնորոշում, երեկ փաստորեն նույն հայտարարությունն արեց նաև կառավարության ծրագրի վերաբերյալ։

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն ընդգծում է. «Սահմանադրության մեջ ամրագրված է՝ Հայաստանի Հանրապետությունը իրավական, սոցիալական պետություն է։ Այսինքն՝ իզմ-ը Սահմանադրության մեջ գրված է, սոցիալիզմը կա։ Եթե կառավարությունը չի ճանաչում որևէ իզմ, ապա նախ և առաջ պետք է փոխի Սահմանադրությունը, որովհետև Սահմանադրությունը պարտադրում է կառավարությանը լինել սոցիալական»։

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, Ազատ Արշակյանն ասաց. «Մենք արտաքին քաղաքական կողմնորոշում ունենք՝ հետադիմության դաշնակիցներ ենք, մեր դաշնակից պետությունները ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում՝ բռնապետություններ են։ Մեր արտաքին քաղաքական դիրքորոշումը բռնապետներին դաշնակից լինելն է։ Մասնակիորեն մենք նաև որոշակի սիրախաղեր ունենք արևելյան պետությունների հետ։ Բայց ընդհանուր առմամբ՝ մեր արտաքին քաղաքական կողմնորոշումը բռնապետությունն է՝ մրցակցություն չպետք է լինի, ժողովրդավարություն չպետք է լինի, հանդուրժողականություն, խղճի ազատություն չպետք է լինի»։

Ըստ Արշակյանի՝ դաշնակից այդ երկրների շարքում մենք միակ իրավական, սոցիալական, ժողովրդավարական պետությունն ենք։ «Մենք օտար ենք այդ միությունում, կողմնորոշված ապրում ենք օտար միության մեջ»,- եզրափակեց նա։

ԳԽ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը ևս չի կիսում իզմ-երը մերժելու մոտեցումը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Խաչատրյանն ասաց, որ թեպետ պարտադիր չէ, որ դա ամրագրված լինի կառավարության ծրագրում, բայց քաղաքական ուժերը պետք է այդ առումով հստակ պատկերացում ու մոտեցում ունենան. «Պետք են որոշակի սկզբունքներ, օրինաչափություններ տնտեսությունը կազմակերպելու համար։ Այդտեղ դժվար է հեծանիվ հորինելը։ Նույնն է, որ չընդունես թվաբանության կանոնները»։

Վիգեն Խաչատրյանը հավելեց. «Պարտադիր չէ ծրագրում գրես՝ լիբերալ ծրագիր է, թե սոցիալիստական, բայց տնտեսության կազմակերպման մոտեցումներում կան սկզբունքներ, որոնք բխում են կամ սոցիալիստական կամ լիբերալ համոզմունքներից։ Իհարկե, դրանք ժամանակակից աշխարհում շատ մոտիկացել են, բայց սկզբունքային հարցադրումները մնում են։Կարող է լինել նաև աջաբսանդալ, այսինքն՝ մի քանի գաղափարական ուղղվածություններից միանգամից, բայց դա, որպես կանոն, արդյունք չի տալիս»։

Միևնույն ժամանակ Խաչատրյանը նշեց՝ դա նաև մեր հասարակության հետաքրքրությունների շրջանակում չէ։ «Երևի թե որևէ հասարակությանը դա չի հետաքրքրում։ Դա լինում է քաղաքական վերնախավերում, որոնք դրանով դառնում են ճանաչելի, եթե սկզբունքորեն հետևում են իրենց համոզմունքներին։ Չեմ կարծում, թե լայն հասարակական շերտերը խորությամբ տարբեր են՝ առավել ևս մեզանում։ Բայց զարգացած հասարակությունները ընտելացել են, հասկացել, թե դրա տակ ինչ է ենթադրվում և համապատասխան հետևություններ են անում ընտրությունների ժամանակ»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում