Saturday, 04 05 2024
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել

Քոչարյանը պետք է դուրս մղվի ներքաղաքական օրակարգից

Հեղափոխությունը լրջագույն մարտահրավեր էր Հայաստանի քաղաքական համակարգի համար, քանի որ վերջինս հայտնվեց կերպափոխումների շղթայական շրջափուլի մեջ: Ակնհայտ էր, որ քաղաքական միավորներն այլևս չեն կարող գործել հին խաղի կանոնների ու արմատավորված փոխհարաբերությունների պայմաններում:

Խոստովանենք, որ սա իսկապես չափազանց լուրջ մարտահրավեր է, որին ոչ բոլոր քաղաքական ուժերը կարող են դիմակայել: Պարզից էլ պարզ է, որ կուսակցությունների մի մասը պարզապես անհետանալու է քաղաքական արենայից, իսկ մյուս մասն էլ՝ ավելի է հզորանալու, երևի թե՝ մեկ-երկուսը:

Իհարկե, կստեղծվեն նաև նորերը: Իրավիճակն այս ավելի քան օրինաչափ է, ու պայմանավորված է քաղաքական ուժերի կերպափոխման ու նոր
իրավիճակին հարմարվելու կարողությունից:

Ասվածի համատեքստում առօրեական ու հրատապ է ընդդիմության լինելիության ու զորեղ ներկայացվածության հիմնախնդիրը: Եթե իշխանությունը պետության ներկան է, ապա ընդդիմությունը պետության ապագան է: Այսինքն՝ փոփոխությունների ու նվաճումների այն մշակութային տարածությունը, որը մենք անվանում ենք «Նոր Հայաստան», չի կարող լիարժեք լինել առանց հզոր ընդդիմության գոյության: Հակառակ դեպքում «Նոր Հայաստան»-ի գաղափարը փոխակերպվելու է պատրանքի, որը կպայթի հինգ կամ էլ տասը տարի հետո: Դասական իմաստով, պետությունը, որպես համակարգ ու օրգանիզմ, պետք է կառուցվի երկու սուբստանցների պարտադիր ներկայացվածությամբ, մի սուբստանցը իշխանությունն է, իսկ մյուսը՝ ընդդիմությունը:

Սրանք պարզապես գեղեցիկ խոսքեր չեն: Ընդհակառակը՝ զորեղ ընդդիմության գոյությունը պետական ու ազգային շահի ուղիղ պարտադրանքն է: Չի կարելի պետական շահը դիտարկել ու սահմանափակել մեկ կամ երկու տարվա շրջանակներում: Դա երկարաժամկետ մտածողության առարկա է, և եթե մենք առաջնային պլան ենք մղում Հայաստանի Հանրապետության շահերն ու հետաքրքրությունները, ապա այդ առաջնահերթությունները պետք է դիրքավորվեն տասնամյակների համատեքստում:

Այսինքն՝ ընդդիմության կազմավորման գործընթացը ուղղակիորեն փոխկապակցված է ՀՀ-ի երկարաժամկետ շահերի հետ:

Ընդհանրապես ընդդիմության մասին հանրային պատկերացումները ձևախեղված են ու աղճատված: Ընդդիմության իմաստը պարզապես լինելու և գեղեցիկ ու ամբոխահաճո ճառեր արտասանելու մեջ չէ: Ի՞նչ է լինելու հինգ կամ էլ տասը տարի հետո, երբ «Քաղաքացիական պայմանագիրը» սպառի իրեն, ո՞ր քաղաքական ուժն է փոխարինելու դրան: Նորից հեղափոխությո՞ւն է լինելու, թե՞ քաղաքական հանցագործներն (քոչարյանական գվարդիան) են գալու իշխանության: Չի բացառվում, որ քաղաքական այլընտրանքի բացակայության պայմաններում հենց ՔՊ-ն էլ փոխակերպվի քաղաքական հանցագործի, չէ՞ որ մրցակցությունից դուրս գտնվող բոլոր քաղաքական ուժերն էլ ժամանակի ընթացքում հիմարանում են ու դեգրադացվում: Ինչ արած, քաղաքականության օրենքներն են այդպիսին:

Այսինքն՝ ընդդիմության ամենակարևոր առաքելությունը իշխանության հասնելն է՝ ապահովելով իշխանության սահուն ու անցնցում փոփոխությունը: Եթե նայենք համաշխարհային պատմության պրակտիկան, ապա արդյունավետ են հատկապես այն պետությունները, որոնք կառուցված են իշխանության սահուն ու անցնցում փոփոխության մեխանիզմների հիմքի վրա: Բոլոր այն երկրները, որոնք չունեն համանման մեխանիզմներ, ի վերջո կա՛մ փոխակերպվում են բռնապետությունների կա՛մ էլ ներքաշվում հեղափոխական ցնցումների ու քաղաքական ավանտյուրաների հորձանուտի մեջ:

Ահա այս մարտահրավերն է ծառացած ՀՀ-ի առջև, որը պետք է տրամաբանական լուծում ստանա, հակառակ պայմաններում ապագայի հեռանկարները մշուշոտ են ու անորոշ:

Բոլոր այս մտքերը, որոնք տեղ են գտել տեքստում, բացահայտ ճշմարտություններ են ու ներհատուկ ցանկացած դասական քաղաքական համակարգի համար:

Բայց մենք պետք է հաշվի առնենք այն իրողությունը, որ Հայաստանի քաղաքական իրավիճակն այդքան էլ դասական չէ և դրա մեջ առկա են մի շարք առանձնահատկություններ ու դժվարամատչելի խնդիրներ: Բանն այն է, որ ներկայումս ՀՀ-ի քաղաքական համակարգը ողողված է նախկին ռեժիմի ներկայացուցիչներով ու «քոչարյանական գվարդիայի» առաջամարտիկներով: Դրանց գործունեության առաջնային շարժիչ ուժը ռևանշիզմն է ու վերստին իշխանության գալու մոլուցքը: Արդյունքում ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, երբ ներքաղաքական հիմնական դիմակայությունը կառուցարկվում է հեղափոխականների ու ռևանշիստների միջև: Սա փակուղի է, իսկ հետևանքներն էլ կարող են ողբերգական լինել՝ հենց քաղաքական համակարգի ու մտքի խցանման տեսանկյունից:

Այսպիսի պայմաններում առողջ ընդդիմադիր ուժերն ու գործիչները հայտնվում են իրենց անկաշկանդ գործունեությունը խոչընդոտող պատնեշների առջև:

Առաջնային է հետևյալ հարցադրումը. ի՞նչ անել «քոչարյանական գվարդիային» անուղղակիորեն աջակցելու հնարավորությունից խուսափելու համար: Չէ՞ որ իշխանությունների հետ հայտնվելով քաղաքական առողջ մրցավազքի մեջ՝ նպաստավոր պայմաններ ենք ստեղծում նաև քաղաքական հանցագործների համար, քանի որ վերջիններս առողջ ու կառուցողական քննադատությունը կարող են ծառայեցնել հանուն իրենց ռևանշիստական նպատակների:

Փաստորեն մենք գործում ենք չափազանց նուրբ ու խախուտ սահմանագծում, որը, իհարկե, ժամանակավոր է ու ինչ-որ մի օր ժամանակավրեպ է դառնալու: Առողջ ընդդիմադիր ուժերը պետք է ինչ-որ արդյունավետ լուծում գտնեն, որի համալիր ներգործության պայմաններում մի կողմից կյանքի կկոչվի իշխանության հետ առողջ քաղաքական մրցավազքը, իսկ մյուս կողմից էլ՝ քաղաքական հանցագործները որևէ կերպ չեն կարողանա օգտվել այդ դիսկուրսի ու քննադատական տրամախոսության արդյունքներից: Խնդիրը օրակարգի մեջ է: Ընդդիմադիրները պետք է այնպիսի օրակարգ ու խաղի կանոններ սահմանեն, որոնք խորթ կլինեն «քոչարյանական գվարդիայի» համար ու վերջիններս տեղ չեն ունենա այդ տիրույթում:

Այս տեսանկյունից չափազանց կարևոր է նաև կառավարող ուժի դիրքավորումը: Բնական է, վերջիններս չեն կարող բռնի ուժով չեզոքացնել ռևանշիստներին և ոչ էլ պետք է: Ընդհակառակը՝ ՔՊ-ն, իր իսկ շահերից ելնելով, պետք է դադարեցնի բանավեճը քաղաքական հանցագործների հետ: Չէ՞ որ հենց այդ բանավեճն է նրանց կենդանության շունչ հաղորդում:

Կառավարող ուժն ու նրա ընդդիմադիրները պետք է միասնական կերպով տոտալ անտարբերության մատնեն քաղաքական հանցագործներին ու այդպիսով քաղաքական դիակների վերակենդանացման փորձերը կդատապարվեն անհաջողության:

Դիակներ, որոնց հավաքական մարմնավորումը Ռոբերտ Քոչարյանն է:

Սա է պետության շահը, ապագան ու բնականոն զարգացման հեռանկարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում