ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը կարողացել է շատ գաղտնի փաստաթղթերի հասանելի լինել իր գործընկերոջ գաղտնաբառի օգնությամբ: Այս մասին հաղորդում է ամերիկյան մամուլը՝ վկայակոչելով Կոնգրեսին ներկայացված ԱԱԳ-ի զեկույցը՝ տեղեկացնում է Ria Novosti-ն:
ԱԱԳ-ի ծառայողը, որի անունը փաստաթղթում չի նշվում, Սնոուդենի համակարգչում վերջինիս խնդրանքով գրել է իր գաղտնաբառը: Նա էլ պահպանել է այն, ինչը նրան հնարավորություն է տվել ձեռք բերել գաղտնի տեղեկատվությունը:
Հետաքննության կարծիքով՝ Սնոուդենի գործընկերը չգիտեր, որ նա մտադիր է հրապարակել գաղտնի տեղեկատվությունը: Սակայն թույլ տված սխալի պատճառով ծառայողը հեռացվել է աշխատանքից՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանելու համար:








































