Անգլիացի էքսպրեսիոնիստ նկարիչ Ֆրենսիս Բեկոնի «Խոսող Ջորջ Դայերի դիմանկարը» Լոնդոնում Chiristie’s-ի աճուրդում վաճառվել է 69.3 մլն դոլարով: Սա ամենաթանկարժեք արվեստի գործն է, որ վաճառվել է Եվրոպայի աճուրդի տներում: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Կտավի արժեքը գերազանցել է նախնական գինը, որը մոտ 50 մլն դոլար էր: 1966-ին նկարված դիմանկարը համարվում է նկարչի սիրեցյալի ամենահայտնի պատկերներից մեկը, որ վաճառքի է դրվել վերջին 10 տարվա ընթացքում: Գնորդի անունը չի նշվում:





































