Եթե երկրում ընդդիմություն չլինի, այդ երկիրը երկար չի կարող գոյատևել:Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Նրա խոսքով՝ այս խորհրդարանը չի կարող կարճաժամկետ լինել․ «Սա ժողովրդի կողմից բարձր տոկոսով ընտրված իշխանություն է, որը պետք է ապահովի տնտեսական զարգացումը:Եթե ժողովուրդը գտնի պետք չենք, մենք կհեռանանք իշխանությունից»:
Անդրադառնալով ԵԿՄ նախագահի պաշտոնը ստանձնելու հարցին, Միքայելյանը հայտնեց, որ ԵԿՄ-ում երեք աշխատանքային խումբ է ձևավորվել և պատրաստվում են համագումարի․ «ԵԿՄ նախագահի ընտրությունը առանց խոչընդոտի կլինի: Առաջադրվել է իմ թեկնածությունը, դեմ արտահայտվողներ չեն եղել: Արամ Սարգսյանը դժվարին ժամանակաշրջանում կանգնեց ԵԿՄ-ի կողքը և այս հինգ-վեց ամիսներին շատ հարցեր է լուծել»:
Սասուն Միքայելյանը համամիտ է վարչապետի կարծիք հետ:Ըստ պատգամավորի՝ մեր երկրում նախկին իշխանությունը այնպիսի համակարգ էր ստեղծել, որ մարդիկ գերադասել են 5 հազար դրամ վերցնել, քան փոխել իշխանությունը: Մենք ընդամենը ուղղորդել ենք հիասթափված ժողովրդին:








































