Thursday, 04 06 2026
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
Ընդդիմության խոսույթները ջախջահված են․ ԹՐԻՓՓ ի վերաբերյալ ՀՀ ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է․ վարչապետ
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
«Ռուդիկը էդքան մարդ վերբովկա արել ա, մալադեց»․ «Ուժեղ Հայաստան»-ում կրկին ընտրակաշառք են բաժանել․ՀԿԿ
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ
Իսկ Պարսկաստանի պատմությունը Ավարայր չի ճանաչում
11:50
Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց. Ռուբիո
Քաղաքացին ընտրելու է՝ Հայաստանը պետք է լինի «Նիժնի Տապռի» գյուղ, թե՞ Հայաստանի Հանրապետություն
Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը
Արտահանման շուկաների դիվերսիկացում է սպասվում․ կառավարությունն ընդունեց որոշումը
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
ԵՄ ում արդեն պատրաստ են ընդունել մեր մի շարք ապրանքներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու․ Միրզոյան
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
ՀՀ-ում արտադրված ցանկացած գյուղատնտեսական ապրանք արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտներից
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ

Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնարին է առանց Իրանին դիմակայելու. Փոմպեո

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում խաղաղությունն ու կայունությունը անհնարին են առանց Իրանին դիմակայելու:
Փոմպեոն Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ միասին լրագրողներին է մոտեցել մերձավորարևելյան խորհրդաժողովի ընթացքում, որն ամերիկացիները կազմակերպել են Վարշավայում, և որն ընկալվում է որպես հնարավոր հակաիրանական կոալիցիայի ուժերի ստուգատես:

«Անկարելի է Մերձավոր Արևելքում խաղաղության ու անվտանգության հասնել առանց Իրանին դիմակայելու: Դա պարզապես անհնարին է»,- ասել է Փոմպեոն՝ հիշատակելով Լիբանանում, Եմենում, Սիրիայում և Իրաքում Իրանի «չարանենգ ազդեցության» մասին:

Նաթանյահուն «պատմական բեկումնային պահ» է համարել Վարշավայի համաժողովը, որին մասնակցում են հիմնական արաբական երկրների պատվիրակությունները, այդ թվում՝ այնպիսիք, որոնք դիվանագիտական հարաբերություններ չունեն Իսրայելի հետ: «Իսրայելի վարչապետը և առաջատար արաբական երկրների արտաքին գործերի նախարարները կանգնել էին միասին և անսովոր ուժով, պարզորոշությամբ և միասնությամբ հանդես էին գալիս իրանական ռեժիմի ընդհանուր սպառնալիքի դեմ»,- ասել է նա: Նաթանյահուն շնորհակալություն է հայտնել Փոմպեոյին հանդիպման կազմակերպման համար և կոչ է արել նման փոխգործակցությունը շարունակել «այլ ձեւաչափերով, այլ ուղիներով, բայց և նույն նպատակով»:

Իրանը հանդիպմանը մասնակցելու հրավեր չի ստացել: Մինչդեռ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնյան ընդգծել է, որ Վարշավայի խորհրդաժողովը հակաիրանական բնույթ չի կրում: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «մեռելածին» է որակել Վարշավայում Մերձավոր Արևելքին նվիրված խորհրդաժողովի կազմակերպումը: Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանը չի մասնակցելու Վարշավայի խորհրդաժողովին, որը «նախապատրաստվում է հապճեպորեն՝ առանց հաշվի առնելու մերձավորարևելյան և ներտարածաշրջանային ազդեցիկ երկրների կարծիքը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում